Սույն փաստաթուղթը հանդիսանում է անհատ ձեռներեց հանդիսացող Ա.Գրիգորյանի պաշտոնական առաջարկը (օֆերտան)՝ էլեկտրոնային հրավիրատոմսերի պատրաստման ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը տեղադրված է https://inwhite.am ինտերնետային կայքում և/կամ մեսենջերներում:
1. Ընդհանուր դրույթներ
  • 1.1. Սույն Օֆերտան սահմանում է ծառայությունների մատուցման կարգը, պայմաններն ու կանոնները, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
  • 1.2. Օֆերտայի ընդունում (հաստատում) է համարվում Ձեր՝ Պատվիրատուի կողմից մեսենջերով ծառայությունից օգտվելու ցանկության մասին հաղորդագրություն ուղարկելը (պատվերի ձևակերպումը) և/կամ կանխավճար կատարելը:
2. Ծառայության նկարագրությունը
  • 2.1. Ծառայությունը կայանում է Պատվիրատուի ընտրած նմուշօրինակով (շաբլոնով)/թեմատիկայով էլեկտրոնային հրավիրատոմսի անհատական պատրաստման մեջ:
  • 2.2. Ծառայության արդյունքը տրամադրվում է էլեկտրոնային տեսքով՝ մեսենջերների միջոցով (WhatsApp, Telegram և այլն):
3. Պատվերի ձևակերպման և կատարման կարգը
  • 3.1. Պատվերը ձևակերպվում է Պատվիրատուի կողմից Կատարողին մեսենջերով դիմելու կամ https://inwhite.am կայքում հայտ թողնելու միջոցով:
  • 3.2. Պատվերը ձևակերպելու համար Պատվիրատուն հայտնում է հրավիրատոմսի համար անհրաժեշտ բոլոր տվյալները (տեղեկություն միջոցառման մասին, տեքստեր, ձևավորման վերաբերյալ ցանկություններ, լուսանկարներ և այլն):
  • 3.3. Հրավիրատոմսի բովանդակության ճշգրտումները (տեքստեր, անուններ, ամսաթվեր և այլն) կարող են կատարվել անվճար՝ մինչև հարսանիքի/միջոցառման օրը:
  • 3.4. Պատրաստի դիզայնի փոփոխությունները քննարկվում են անհատապես, հնարավոր է լրացուցիչ վճար:
4. Ծառայությունների արժեքը և վճարման կարգը
  • 4.1. Ծառայության վերջնական արժեքը կախված է ընտրված մակետից կամ համաձայնեցվում է անհատապես՝ ելնելով աշխատանքի բարդությունից:
  • 4.2. Պատվիրատուն կատարում է կանխավճար 5000(հինգ հազար) ՀՀ դրամի չափով, իսկ մնացած մասը վճարվում է արդյունքը հաստատելուց հետո՝ մինչև պատրաստի ֆայլի/հղման փոխանցումը:
Եթե դիզայնը ստեղծվում է անհատական պատվերով, կանխավճարը կազմում է 10 000 (տաս հազար)ՀՀ դրամ:
  • 4.3. Վճարումը կատարվում է Կատարողի բանկային հաշվեհամարին/քարտին:
5. Ծառայությունների մատուցման ժամկետները
  • 5.1. Պատվերի կատարման ստանդարտ ժամկետը կազմում է 1-ից 5 աշխատանքային օր՝ կանխավճարի մուտքագրման և բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների փոխանցման պահից:
  • 5.2. Մեծ ծանրաբեռնվածության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
6. Պատվերի չեղարկման և վերադարձի կարգը
  • 6.1. Աշխատանքը կատարելուց հետո դրամական միջոցների վերադարձ չի իրականացվում, քանի որ հաճախորդն ինքնուրույն է ընտրում դիզայնը առաջարկված նմուշ-օրինակներից:
  • 6.2. Պատվերի չեղարկումը և գումարի վերադարձը հնարավոր են միայն մինչև աշխատանքների փաստացի սկսվելու պահը:
7. Երաշխիքներ և պատասխանատվություն
  • 7.1. Կատարողը երաշխավորում է մատուցվող ծառայությունների որակը:
  • 7.2. Լրամշակումները (փոքր փոփոխությունները) քննարկվում են անհատապես և կարող են իրականացվել անվճար կամ հավելավճարով՝ կախված ծավալից:
  • 7.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից ոչ ճիշտ տրամադրված տվյալների համար:
8. Արդյունքի ստացումը
  • 8.1. Պատրաստի էլեկտրոնային հրավիրատոմսն ուղարկվում է Պատվիրատուին նախընտրելի մեսենջերի միջոցով:
9. Կոնտակտային տվյալներ
  • Կատարող՝ Ա. Գրիգորյան
  • Էլ. փոստ՝ support.inwhite@gmail.com
  • Կայք՝ https://inwhite.am
Էլեկտրոնային հրավիրատոմսերի պատրաստման ծառայությունների
մատուցման հանրային առաջարկ (օֆերտա)

Made on
Tilda